archive19.12.2016

ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Հետընտրական Կարբին

Հայաստանի տուրիզիմի զարգացմանը խթանող Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ևս սեպտեմբերին տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որի արդյունքում երկու թեկնածուներից, ձայների մեծամասնությամբ, համայնքի ղեկավար վերընտրվեց Կարո Բաղդասարյանը: Մինչ բուն թեմային անդրադառնալը հիշեցնենք, որ համայնքն ունի մոտավորապես 5000 (ավելի ստույգ՝ 4800) բնակիչ, որոնց մեծամասնությունը զբաղված են իրենց իսկ ստեղծած աշխատանքով, այսինքն՝ հիմնականում այգեգործությամբ՝ գերազանցապես պտղաբուծությամբ՝ խնձոր, ծիրան, կեռաս, դեղձ, սև սալոր: Կարբին ապահովում է հանրապետության խնձորի բերքի առնվազն 30-40 տոկոսը: Տարեկան արտադրվում է 20-25 հազար տոննա խնձոր, հետևաբար, ըստ եղանակային պայմանների, վերամշակվում և պահածոյացվում է, որոշակի մասը վաճառվում է հանրապետության շուկայում, իսկ...