01/10/2019

«Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները». Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ նրան հարց տալու հնարավորություն ունեցավ միայն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը: Վերջինս ճեղքեց անվտանգության աշխատողների «պատն» ու ՌԴ նախագահից հետաքրքրվեց՝ «ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտականությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»: «Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները», — արձագանքեց Վլադիմիր Պուտինը:


Կաքավաձոր համայնքի պարի խմբակի ելույթը

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում գործող Ռաֆայել գեղագիտական կենտրոնի պարի խմբակ հաճախող աշակերտներն իրենց հարաշալի ելույթներով մշտապես գերում են հանդիսատեսի սրտերը՝ տարատեսակ մրցույթներից հետո մշտապես հաղթանակած վերադառնալով տուն: Ստորև ներկայացնում ենք նրանց պարային համարներից մեկը: Ներկայացնում ենք նաև լուսանկարները՝