07/10/2019

Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախարարություն

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Վայոց Ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մյուս կողմից, Tert.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ դեռ նրա դիմումը չեն ստացել: Վայոց Ձորի […]