15/10/2019

ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Հրապարակը գրում է. Թիվ 19 պոլիկլինիկայի մանկական բաժնի քանի՞ աշխատողի տնօրեն Սամվել Սարգսյանն ազատեց աշխատանքից։ Աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատումը պաշտոնապես պատճառաբանվել է նրանով, որ աշխատակիցները չունեն լիցենզիա, սակայն տնօրենի ու այդ աշխատակիցների միջև նախկինում էլ են հակասություններ եղել: «Մանկական բոլոր նեղ մասնագետներին, նախարարի հրամանով, որոնք չունեն համապատասխան որակավորում, ուրբաթ օրն ազատել են աշխատանքից։ […]


Հանրապետության տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ը, 19-ի և 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: