Октябрь 2019

Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախարարություն

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Վայոց Ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մյուս կողմից, Tert.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ դեռ նրա դիմումը չեն ստացել: Վայոց Ձորի […]


Երևանում գործող ԱՁ-ն, քաղաքացիներին մոլորության մեջ գցելով, նրանց ծայրահեղորեն ոչ ձեռնտու գործարքների է ուղղորդել. հարուցվել են քրգործեր

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել որպես գումար տրամադրող հանդես եկող առանձին սուբյեկտների կողմից քաղաքացիներին մոլորության մեջ գցելով առերևույթ հանցավոր սխեմաներով վերջիններիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելուն ուղղորդելու, դրա միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու մի քանի դեպքերի առնչվող նյութեր: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:     Մասնավորապես՝ 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում […]


Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշումն ընդունվել է

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Քվեարկության է դրվել ՍԴ դատավոր, անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը: Քվեարկության արդյունքները ներկայացնելով՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց. «Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ»:Հավանեցիք, տարածեք սոցցանցերում …


Քաղաքապետարանն այսօր «Սանիթեք»-ին է փոխանցել 160 մլն դրամ և այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Հորդորում ենք Սանիթեկ ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։ Հայտնում ենք նաեւ, որ Երեւանի […]


ԱԺ-ն չի որոշողը՝ Հրայր Թովմասյանը մնա, թե հեռանա. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց չենք քննարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե այդ հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում են ունեցել: «Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու […]


«Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները». Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ նրան հարց տալու հնարավորություն ունեցավ միայն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը: Վերջինս ճեղքեց անվտանգության աշխատողների «պատն» ու ՌԴ նախագահից հետաքրքրվեց՝ «ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտականությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»: «Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները», — արձագանքեց Վլադիմիր Պուտինը:


Կաքավաձոր համայնքի պարի խմբակի ելույթը

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում գործող Ռաֆայել գեղագիտական կենտրոնի պարի խմբակ հաճախող աշակերտներն իրենց հարաշալի ելույթներով մշտապես գերում են հանդիսատեսի սրտերը՝ տարատեսակ մրցույթներից հետո մշտապես հաղթանակած վերադառնալով տուն: Ստորև ներկայացնում ենք նրանց պարային համարներից մեկը: Ներկայացնում ենք նաև լուսանկարները՝