26/02/2020

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, մահվան դեպքերինը՝ 15-ի

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների թիվը հասել է 95-ի: Իրանական ԻՌՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանում մահվան դեպքերը 15-ն են: Իրանում կորոնավիրուսի տարածման մասին առաջին հաղորդագրությունները սկսեցին ստացվել փետրվարի 19-ին: Առաջին դեպքերը գրանցվել էին Ղոմ քաղաքում:


ՄԻՊ-ը այցելել է Արցախի «էլիտար» զորամաս. 3 կալանավորվածների հետ էլ առանձնազրույց է տարվել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախի այցի ընթացքում այցելել է «Հակազովի» ուսումնական զորամաս. զորամասի զինծառայողների հետ ունեցել առանձնազրույցներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողներին պատմեց Արման Թաթոյանը։ Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը այցելել է Արցախի «էլիտար» զորամաս, Թաթոյանն ասաց. «Արցախի ՄԻՊ-ի հետ այցելել ենք նաեւ այդ զորամաս։ Այդ զորամասի զինծառայողների հետ ունեցել ենք առանձնազրույցներ, նրանցից 3-ը կալանավորված […]


Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը: «ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել»,- ասաց Ավագյանը: Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնան փետրվարի 28-ին: Հայրենիք վերադառնալու համար Իրանում Հայաստանի դեսպանություն է […]