01/05/2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 82, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մահացել է 1 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 33 է: Մեկ օրում առողջացածների թիվը 48 է, ընդհանուր առողջացածներինը՝ 977,  փաստացի բուժվողներինը՝ 1136: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 22177 քաղաքացի:


Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատավորների միջազգային օրը

Այսօր մայիսի 1-ն է, աշխատավորների միջազգային օրը, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում: Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886- թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ’ աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ: […]