04/05/2020

Արարատ Միրզոյանը նամակներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի եւ տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահը նամակներ է ստացել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահ Լի […]


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, մահվան՝ 4 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի, մահվան դեպքերինը՝ 39-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 36 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1071, փաստացի բուժվողներինը՝ 1393: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 24942 քաղաքացի:


Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում մայիսի 4-ից

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում. Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներումՄանածագործական արտադրատեսակների, հագուստի և […]