13/05/2020

Պարոն վարչապետ, հիմա եթե մեզ չլսեք, 20-30 հոգին հետո կդառնան հազարավոր մարդիկ, Դուք էլ եք 20 հոգով սկսել. դժգոհող քաղաքացին՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հանրապետության հրապարակի այգում։ Նրան մոտեցան ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, սկզբում վարչապետը նշեց, որ նրանց լսել հիմա չի կարող: Քաղաքացիներից մեկն ասաց, որ հիմա եթե վարչապետն իրենց` այդ 20-30 հոգուն չլսի, վաղը հազարավոր մարդիկ են հավաքվելու: «Դուք լավ գիտեք դա, դուք էլ սկզբից, որ սկսեցիք, 20-30 հոգով էիք»,- […]


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահացածների թիվը՝ 48: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 70 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1500, փաստացի բուժվողներինը՝ 2149: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 34766 քաղաքացի: Մայիսի 13-ի […]