03/08/2020

Թուրքիայի պատմաբանների հետ գաղտնի կապերի արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ. Մելքոնյան

Ես ենթարդում էի, որ Սևրի դաշնագրի 100-րդ տարելիցի նախօրեակին այդ առիթով պետք է հանդիպեինք, բայց մի նոր անակնկալ ստիպեց մեզ նորից հավաքվել: Այս մասին Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի հետևում կանգնած ուժերի գործունեության թեմայով ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Երբ փորձում ես հասկանալ վերջին 50 տարվա թուրքական պաշտոնական շրջանակների գործունեությունը Հայկական հարցի խնդրում, տեսնում ես, որ մեկը մյուսի հետևից […]


«Արթիկ» ՔԿՀ-ում բացահայտվել է անօդաչու թռչող սարքով թմրամիջոցի ներնետման դեպք. արգելագոտու սահմանագիծը խախտող նման սարքերն անմիջապես կոչնչացվեն. ՔԾ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահպանության ապահովման վիճակի արմատական բարելավմանը, այդ թվում` արգելված իրերի և առարկաների ներթափանցումը կանխելու նպատակով հետևողական միջոցառումների  իրականացմանը զուգահեռ քրեածին որոշ տարրեր փորձում են նոր ուղիներ և եղանակներ փնտրել՝ թմրամիջոցներն ու արգելված այլ իրերը և առարկաները քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը: Ներթափանցման հիշյալ ուղիների և եղանակների բացահայտման և կանխման ուղղությամբ Քրեակատարողական ծառայության կողմից պարբերաբար իրականացվում […]


Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Տարեկան ծրագրով մյուս վարչական շրջաններում ևս ընտրվել են ամենախնդրահարույց հասցեները:Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 […]


Գերիշխող դիրքի չարաշահման համար ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն։ Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի […]


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 102 է, մահվան դեպքերինը՝ 990

Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 102-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 762 է: Անցած օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 3-ի դրությամբ մահվան […]