05/08/2020

Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. սա երևի թե կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը. Տիգրան Ավինյան

Չնայած որ որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, բայց նաև էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, թե վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավաքներ անցկացնելու, հանրային […]


«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի Լիբանանում տեղի ունեցած աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը

Որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ եմ ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար: Այս մասին ասվում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, զորակցությունս հայտնել հայ համայնքին և տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին […]


Բեյրութում պայթյունից մահացածների թվում 6 հայ կա․ ՀՀ ԱԳՆ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան […]


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է, մահվան դեպքերինը՝ 998

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 586-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 770 է:Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի […]