08/08/2020

ԱՀԿ-ն օգոստոսի 7-14-ը դիմակ դնելու համաշխարհային շաբաթ է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 40-ից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ օգոստոսի 7-14-ը հայտարարել է դիմակի կրման համաշխարհային շաբաթ: Ինչպես հաղորդում է prnewswire.com կայքը, սա արվում է կորոնավիրուսային համավարակի ֆոնին ամբողջ աշխարհում դիմակ կրելու պրակտիկան ավելի արմատավորելու նպատակով: Նշվում է, որ վերջին շաբաթներին ամբողջ աշխարհում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ, մինչդեռ պատվաստանյութի բացակայության պայմաններում դիմակի կրումը վարակից պաշտպանվելու […]


Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը. նա կկալանավորվի երկու ամսով. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ բավարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Կոշեցյանին օգոստոսի 6-ի առավոտյան հրավիրել էր հարցաքննության՝ կասկածյալի կարգավիճակով, ժամը 09։00-ին նա ներկայացել է և 09։11-ին՝ […]


Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝  20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ը կբարձրանա 2-4, 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով:Երևան քաղաքում՝ օգոստոսի 8-ի ցերեկը, […]


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է, մահվան դեպքերինը՝ 1013

Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 785 է:Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 […]