12/08/2020

Դիմակ կրելու պահանջը սեփական ավտոմեքենայում, բացօթյա որոշ հանրային տարածքներում կհանվի. Տիգրան Ավինյան

Առաջիկայում կվերանայվեն որոշ վայրերում դիմակի կրման պարտադիր պայմանները: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց պարետ Տիգրան Ավինյանը: «Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, փոխարենը պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման պայմանները։ Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում, օրինակ՝ բնության գրկում, անտառում, դիմակ կրելու պահանջը», — ասաց նա։ ՀՀ պարետը նշեց, որ […]


Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-ասվա է հրամանագրում:


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 201 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 794-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 806 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 12-ի […]


Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է […]