02/09/2020

Հարգանքի տուրք՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակին

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:


Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել

ՌԴ կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշաթ Կադիրովան, երկրի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  «Այշաթ Կադիրովան երկրի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել»,-թելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավարը և ընդգծել, որ Կադիրովան ամենաբարդ նախագծերի ղեկավարման փորձ ունի: Պետության ղեկավարը մանրամասնել է, որ դուստրը նորաձևության տուն է ղեկավարել, որի հավաքածուներն աշխարհի շատ երկրներում են […]


Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք՝ 1-ը մահվան ելքով․ թունավորվածների ընդհանուր թիվը 27 է, մահացածները 14-ն են

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին ասվում է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից […]