Сентябрь 2020

Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր 80 կողմ 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով հնարավորություն կտրվի այլևս չերկարաձգել Հայաստանում առկա արտակարգ դրությունը և փոխարենը հայտարարել կարանտին: Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ […]


ՀԱՊԿ-ը Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշնանը Հայաստանում տեղի ունենալիք «Փոխգործակցություն 2020» զորավարժություններում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով շտաբային բանակցությունների արդյունքում հրապարակված ՀԱՊԿ միասնական շտաբի մամուլի ծառայության հայտարարությանը:«ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի […]


Հարգանքի տուրք՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակին

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:


Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել

ՌԴ կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշաթ Կադիրովան, երկրի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  «Այշաթ Կադիրովան երկրի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել»,-թելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավարը և ընդգծել, որ Կադիրովան ամենաբարդ նախագծերի ղեկավարման փորձ ունի: Պետության ղեկավարը մանրամասնել է, որ դուստրը նորաձևության տուն է ղեկավարել, որի հավաքածուներն աշխարհի շատ երկրներում են […]


Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք՝ 1-ը մահվան ելքով․ թունավորվածների ընդհանուր թիվը 27 է, մահացածները 14-ն են

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին ասվում է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից […]


Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին արտահերթ նստաշրջան կգումարի

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը։ Օրակարգում ներառված է յոթ հարց՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու […]


Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: […]


Պարզվել է, թե ում արտադրած կեղծ օղուց են մահացել 11 քաղաքացիները. նա ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է. «Պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, […]


Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինիԱրցախի Հանրապետությունում:—


Արմավիրում և Երևանում նախնական ախտորոշմամբ ալկոհոլային թունավորումից 11 քաղաքացի է մահացել․ ԱՆ–ն մանրամասներ է հայտնել

Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` […]