archiveОктябрь 2020

ԱրժեքներԳլխավոր

Հռչակավոր երաժիշտները միանում են «Համերգ Արցախի համար» միջոցառմանը

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հպարտ են կազմակերպել «Համերգ Արցախի համար» համաշխարհային երաժշտական միջոցառումը, որը կբարձրացնի իրազեկությունն ու կհավաքի հանգանակություններ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և նրա ժողովրդի համար, ովքեր շարունակում են ենթարկվել Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անխնա ռմբակոծություններին և հարձակումներին։ «Երբ պատերազմը սկսվեց, մեր պարտականությունն էր միավորել արվեստագետներին հանուն խաղաղության», — ասաց ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը։ «Այժմ աշխարհի տարբեր անկյուններից և հենց Արցախից լսվող այս հայ երաժիշտների ձայները կհասնեն միլիոնավոր մարդկանց և կտեղեկացնեն Արցախի խաղաղության պայքարի մասին»։ Համերգի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին, յություբյան և...
ԳլխավորԿյանքը de facto

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը: Ադրբեջանական լրատամիջոցների...
ԳլխավորՄիջազգային

Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պուտին

Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն նրան աջակցություն է անհրաժեշտ, այդ թվում նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի...
ԳլխավորԿյանքը de factoՄիջազգային

«Անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների միջև և համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները». Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատման անհրաժեշտությանը՝ հիշեցնելով, որ այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների արդյունքում: «Բանակցություններին հաջորդած օրերին մի շարք հեռախոսզրույցներ են կայացել ՌԴ ղեկավարության և Բաքվի ու Հայաստանի գործընկերների միջև՝ նախագահների, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների միջև, համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները: Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորման հեռանկարներին, ապա ելնում ենք այն տեսանկյունից, որ դա անհրաժեշտ է:...
ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Արցախի տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում. ԱՀ նախագահ

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ...
ԳլխավորԿյանքը de facto

Մարդասիրական հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված․ տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները․ ՊԲ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։ Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր: Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ: Նշենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ...
ԳլխավորԿյանքը de facto

Ըստ պայմանավորվածության՝ 12։00-ից ուժի մեջ է մտնում մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածությունը

Այսօր ժամը 12։00-ից արցախա-ադրբեջանական շփման գծում պետք է ուժի մեջ մտնի մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց,...
Գլխավոր

ՀՀ-ն կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և...
ԳլխավորԿյանքը de factoՄիջազգային

Օտարերկրյա լրագրողները Ստեփանակերտում «Սմերչ»-ի չպայթած արկեր են գտել․ «ՌԻԱ Նովոստի»

Ստեփանակերտում աշխատող եվրոպացի լրագրողների խմբի անդամները «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու չպայթած արկ են գտել իրենց հյուրանոցի հարևանությամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»  լրատվական գործակալության թղթակիցը: Գործակալության փոխանցմամբ՝ այժմ Ստեփանակերտում գտնվող լրագրողները արձանագրում են ավերածությունները, շփվում քաղաքացիների հետ։ Շվեյցարացի սիրողական լուսանկարիչը և ֆրանսիական ռադիոյի թղթակիցը իրենց հյուրանոցից 50 և 70 մետր հեռավորության վրա հայտնաբերել են «Սմերչ»-ի չպայթած երկու արկ: «Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հյուրանոցի և այլ տների հետ, եթե նրանցից գոնե մեկը պայթեր»,- ասել են եվրոպացիները «ՌԻԱ Նովոստի»-ին: Գործակալությունը նշում է, որ «մոտակայքում պայթել է ևս մեկ «Սմերչ»՝ բառացիորեն ոչնչացնելով տեղի բնակիչ...
Կյանքը de factoՀասարակություն

Գիշերվա ընթացքում և այս պահին հակամարտության գոտում մարտերը շարունակվում են

Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:...
1 2
Page 1 of 2