01/10/2020

ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա հաղորդմամբ՝ ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում […]


Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետևեն համանախագահների հայտարարությանը. Կոսաչով

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչները պետք է անսան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդների դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն արտահայտվել է նրանց համատեղ հայտարարությամբ առ այն, որ աջակցություն չի լինի նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում մարտական գործողությունների շարունակության համար: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին […]


ԼՂ հակամարտությունը կարող է դառնալ էրդողանի վերջը․ Financial Times

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն աշխարհին հայտնի է որպես պրագմատիկ ու կռվարար մարդ, արդեն 17 տարի է՝ ղեկավարում է Թուրքիան։ Միջերկրական ծովում Հունաստանի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ՝ նա ներգրավվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած մեկ այլ հակամարտության մեջ, գրում է Financial Times պարբերականը։ Նշվում է, որ սա կարող է հանգեցնել ՌԴ նախագահ […]


Սա այլևս միջազգային անվտանգության հարց է և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը՝ ստանձնելով, թերեւս, մի նորագույն պատմական առաքելություն. Նիկոլ Փաշինյան

Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է և հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով, թերևս, մի նորագույն պատմական առաքելություն: #Armenia#NKstrong#Azerbaijan#StopAliyev#ArtsakhStrong#NagornoKarabakh#ArmeniaStrong#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ


«Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։ «Խորհրդակցությանը հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է […]


Մենք՝ տեղաբնիկներս, հաղթելու ենք. Վահե Էնֆիաջյան

Ադրբեջանի և Թուրքիայի նեօսմանիստական լկտի քաղաքականության հերթական ավանտյուրան դրսևորվում է հետևյալում՝ Ադրբեջանը առաջին գիծ է ուղարկում էթնիկ փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, քրդերին, թաթարներին։ Նրանք համալրում են ժամկետային զինծառայողների, գնդապետների, տանկիստների, հրետանավորների, ռազմական օդաչուների շարքերը։ Լենքորանի, Աստարայի, Լերիկի, Գուսարի, Խաչմազի, Գուբայի բնակիչներին, երիտասարդ տղաներին զրկում են սեփական կյանքը վարելու հնարավորությունից և ներքաշում թյուրքական արկածախնդրության մեջ` […]


Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են

Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, այս մասին տեղեկացնում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ «Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել […]




Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային […]