02/10/2020

ՊՆ-ն Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ սադրանքներից և չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ բոլոր հետևանքներով

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր […]



Հայաստան-Արցախ հաղորդակցությունն ապահովելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը ՀՀ-ից դեպի Արցախ

Հարգելի՛ հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: «Մասնավորապես՝ 1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է […]


Եվս մեկ Սու-25 զգետնվեց. Արծրուն Հովհաննիսյան

Եվս մեկ Սու-25 զգետնվեց։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին հայկական զինուժը խոցել էր 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, իսկ այսօր առավոտյան եւս մեկ ինքնաթիռ:


«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան, գրում է eadaily.com գործակալությունը: «Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան»,- հայտարարել […]