03/10/2020

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձազրույց է ունեցել Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում երկու հայկական պետությունների պատգամավորները տեղեկատվություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին: Ներկաներն […]


Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը, սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է․ ՊՆ խոսնակ

Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։  ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։ Այս մասին ջեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել […]


Ստահոդ լուրեր տարածողները, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչները պատասխանատվության կենթարկվեն. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ […]


Այս զինված հակամարտությունում Հայաստանը կհաղթի. համաշխարհային լրատվամիջոցների անդրադարձը՝ ԼՂ շուրջ իրավիճակի սրմանը

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զինված հակամարտությունն այսօր գտնվում է ոչ միայն ռուսական, հայկական և ադրբեջանական, այլև համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տարբեր երկրներում տարբեր կերպ են դիտարկվում հայ-ադրբեջանական նոր պատերազմի էությունն ու դրա հեռանկարները, գրում է topwar.ru կայքը՝ թեմատիկ ծաղկաքաղ ներկայացնելով: Այսպիսով՝ չինական Sohu հրատարակությունը համապատասխան հոդվածում մեջբերել է ԱՄՆ ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի տեսակետը: 2009-2013 թվականներին […]


Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ևս 1 ուղղաթիռ․ ՊԲ

Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ: Այս մասին տգեղեկիացնում է ԱՀ ՊԲ-ն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր […]



Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողներն են՝ Եղոյան Արսեն Մերուժանի, ծնվ. 2001թ. Ստեփանյան Լևոն Համլետի, ծնվ. 2001թ. Առաքելյան Էդգար Արայիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Վահե Արայիկի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Սարիբեկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Բաբայան Սուրեն Հարությունի, ծնվ. 2000թ. Միկիչյան Գագիկ Սմբատի, ծնվ. 2001թ. Լոգյան […]


ԱՄՆ կոնգրեսականները շրջանառության մեջ են դրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձև

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփայերը բանաձև է ներկայացրել Կոնգրես, որով դատապարտում է ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: Կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնեի, Գուս Բիլիրակիսի, Բրեդ Շերմանի և այլոց համահեղինակած բանաձևը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Բանաձևում խոսվում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի […]


Հայկական զինուժը հերոսաբար ոչնչացնում է հարձակվող թշնամու դիրքերը. տեսանյութ

Հայկական զինված ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում թշնամու դիրքերը։ «Հայկական զինուժը հերոսաբար ոչնչացնում է հարձակվող թշնամու դիրքերը»,–գրված է տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութին կից։ Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է […]


Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր

Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։