04/10/2020

Հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։ Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:


«Կռիվ ենք գնում ախպերս ու ես». երեխաների երգն՝ ուղղված մեր քաջ հայորդիներին (տեսանյութ)

Մինչ մեր հերոս տղաները պաշտպանում են հայրենիքը՝ ագրեսոր ու նեգ թշնամուց, gmpress.am-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են երեխաները, իրենց խաղերը թողած, երգում և հաղթանակի ուրույն կոչերով փորձում ոգևորել մեր քաջ հայորդիներին: Հ.Գ. Հայի երակներում ազնվական արյուն է հոսում, մենք առյուծ ենք ցանկացած տարիքում, մեր արժեքները, ձեռքբերումներն ու հաղթանակները միասնականության ու բարձր գիտակցության արդյունք են և […]


Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, որոնց առաջադրանք է տրված հետևել լրագրողների շարժին և վնաս հասցնել նրանց. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի վարիչի և ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարված՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը լուսաբանող լրագրողներին ուղղված բացահայտ սպառնալիքներից հետո ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Ըստ […]


Հրատապ. ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ […]


Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»: Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:


Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս մասին ֆբ իր էջում […]