07/10/2020

Ադրբեջանը հարյուրավոր դիակներ թողել է մարտի դաշտում, այս լուրը սառը ցնցուղ էր հակառակորդի համար

Այսօր տեղի ունեցավ Սեվծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) նիստը (հոկտեմբերի 7-ին), որին մասնակցում էին Ռուսաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ուկրաինիայի այդ թվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Չնայած նրան որ կազմակերպության հիմնական ուղղվածությունը տնտեսական քաղաքականությունն է, անհնար էր չանդրադառնալ Ղարաբաղյան հակամարտությանը, Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանում ագրեսորի կեցվածքին։ Ելույթս տեղի տվեց վեճի իմ և ՍԾՏՀ […]


Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլ. Պուտինի հետ․ քննարկել են իրավիճակն Արցախում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:


«Հակառակորդի մուտքը դժոխք»․ ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է գիշերվա ընթացքում Արցախի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձի և տապալման լուսանկարները և տեսանյութը

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է գիշերվա ընթացքում Արցախի հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած) հակառակորդի առաջխաղացման փորձի և տապալման լուսանկարները։ «Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ: Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին»,-Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։Նշենք, որ […]


«Ափշերոնում ո՛չ սիրում են վատ լուրերը, ո՛չ էլ կարելի է սուլթանին անհանգստացնել վատ լուրերով». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա մեր բանակի հաջողությունները կհերքեն։ Դա բնական է, Ափշերոնում ո՛չ սիրում են վատ լուրերը, ո՛չ էլ կարելի է սուլթանին անհանգստացնել վատ լուրերով։ Բայց ոչինչ, փաստերը կգան»։