16/10/2020


Փոխգնդապետ Ա․ Իսրայելյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով, կապիտան Գ․ Բալայանը՝«Մարտական խաչ» 1-ին, շարքային Հ․Վարդանյանը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով․ Արցախի ՊԲ

Փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով, կապիտան Գևորգ Բալայանը՝«Մարտական խաչ» 1-ին, շարքային Հարություն Վարդանյանը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ «Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: […]


ՀԲԸՄ-ը հանգանակել է 5 մլն ԱՄՆ դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար և կրկնապատկել է այն՝ ավելացնելով 5 մլն ԱՄՆ դոլար՝ հայտարարված վերջնաժամկետից շաբաթներ առաջ

#Aid4Artsakh նվիրատվությունների կրկնապատկման դրամահավաք արշավի նպատակն էր վեց շաբաթվա ընթացքում Արցախի և Հայաստանի համար 5մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ հավաքելը, և ՀԲԸՄ-ը պարտավորություն էր ստանձնել կրկնապատկելու ստացված գումարը մինչև 5 մլն դոլարը։ Սակայն հայկական աշխարհի տարբեր անկյուններից ստացված արագ և մեծաքանակ նվիրատվությունների շնորհիվ նշաձողին հասանք 4 օրվա ընթացքում, ինչի հետևանքով դրամահավաքի կրկնապատկման բաղադրիչը ավարտվեց հոկտեմբերի 9-ի […]


Ադրբեջանի ԶՈՒ-ի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ՝ վիրավորվել. Զ. Մնացականյան

Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ՝ ստացել տաբեր աստիճանի վիրավորումներ, դրանից 86-ը՝ ծանր վիրավորում: Այս մասին այսօր Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Միայն հոկտեմբերի տասի հայտարարությունից հետո […]


ՊԲ-ն հրապարակել է ևս 29 զոհի անուն, հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ, հակառակորդն ունի ավելի քան 5959 զոհ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 29 զինծառայողի անուն։ Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ. Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ. Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ. Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ. Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ. Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ. Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ. Աֆրիկյան […]


Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ Արցախի ՊՆ-ից էլ […]