19/10/2020

«ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամոտ ապագայում տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ համաձայնեցնել». Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամոտ ապագայում համաձայնեցնել տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմը:Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի, մենք դրանում արդեն համոզվել ենք ընդունված և […]


Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 51 մարդ է մահացել. հանրային տրանսպորտում դիմակ կրելու պահանջը խստացվել է. Интерфакс

Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 51 մարդ է մահացել, հաղորդում է Интерфакс գործակալությունը: Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 6009-ի, նախորդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, մահացել էր 52-ին: Ռուսաստանի մայրաքաղաքում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման ավելի քան 362 հազար դեպք է գրանցվել, առողջացել է մոտ 274 հազար մարդ: Այսօրվանից՝ հոկտեմբերի 19-ից, Մոսկվայի քաղաքային իշխանությունները հասարակական տրանսպորտում խստացրել են […]


Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում. Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով […]