21/10/2020

Հայաստանի և Արցախի նախկին նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմակայելու համար․ «Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցությունն ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ «Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին […]


Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք․ 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք, որոնցից 29-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 95-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 37-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 28-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից […]


ԵԱՏՄ-ից ներմուծվող և պետությանը հանձնվող ապրանքները կազատվեն հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն՝ 74 ձայնով ընդունվեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացրած ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը: Փոխնախարարը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում, ընդունվել են պատգամավորների առաջարկները, որոնցից մեկը՝ նախագծով կարգավորել նաև մինչ օրենքի ուժի մեջ մտնելը […]


Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ․ իրավիճակը հարաբերական կայուն-լարված է․ ՊՆ մամուլի խոսնակ

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան ՍՏեփանյանը։ «Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է»,-գրել է մամուլի խոսնակը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 […]


«Էրդողանը, մասնակցելով հարևան երկրներում հակամարտություններին, հույս ունի վերականգնել ազգային միասնությունը և խուսափել Թուրքիայի հետագա մասնատումից»․ New Europe

Թուրքիայի՝ ողբալի վիճակում գտնվող տնտեսությունը հանգեցնում է աղետի․ այդ երկրի տնտեսական վիճակը շատ ավելի վատ է, քան կառավարությունը պնդում է, և չկա գործազրկության և ընտանիքների եկամուտների հավաստի պաշտոնական վիճակագրություն։ Կառավարությունը նման թվերը գաղտնի է պահում, և դա բավարար է ցույց տալու համար, որ Թուրքիայում իրավիճակն իսկապես վատ է, գրում է New Europe թերթը։ Հոդվածագիր, լրագրող […]