archive24.10.2020

ԱրժեքներԳլխավոր

Հռչակավոր երաժիշտները միանում են «Համերգ Արցախի համար» միջոցառմանը

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հպարտ են կազմակերպել «Համերգ Արցախի համար» համաշխարհային երաժշտական միջոցառումը, որը կբարձրացնի իրազեկությունն ու կհավաքի հանգանակություններ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և նրա ժողովրդի համար, ովքեր շարունակում են ենթարկվել Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անխնա ռմբակոծություններին և հարձակումներին։ «Երբ պատերազմը սկսվեց, մեր պարտականությունն էր միավորել արվեստագետներին հանուն խաղաղության», — ասաց ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը։ «Այժմ աշխարհի տարբեր անկյուններից և հենց Արցախից լսվող այս հայ երաժիշտների ձայները կհասնեն միլիոնավոր մարդկանց և կտեղեկացնեն Արցախի խաղաղության պայքարի մասին»։ Համերգի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին, յություբյան և...