26/10/2020

Նորօրյա հերոսներ․թշնամական մարտական տեխնիկա խոցելու, հակառակորդին մեծ կորուստներ պատճառելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն

Արցախի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մի շարք զինծառայողներին, որոնք տարբեր հերոսական քայլերի համար ներկայացվել են պարգևատրման։ Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի […]


Խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, Ադրբեջանը 8:45-ի սահմաններում կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. Շուշան Ստեփանյան

Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ այսօրվանից հրադադար հաստատելու մասին։ Հայտարարությունում ասվում է․ «Հայաստանի արտգործնախարար […]