30/10/2020

Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. Աննա Նաղդալյան

Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ երեկ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ «Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ես որևէ տեղեկություն ունեմ»,– ասել […]


«Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի». ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում չեն բացառում, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում կռվող Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի»,-գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում. կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը: ՌԴ Արտաքին […]


Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ)

Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել […]


Արցախի ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ, թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր […]