13/11/2020

Ես խնդրում եմ քեզ Նիկոլ Փաշինյան, եթե կարող ես հետ բերել նախկինների խայտառակ փաստաթուղթը, հետ բեր, որովհետև այնտեղ կար Արցախի կարգավիճակ, այնտեղ չկար Շուշի, Հադրութ, Մարտունու մեծ մասը. Արփինե Հովհաննիսյան

Աժ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ դիմելով ժողովրդին, ասաց. «Ես ուզում եմ ձեզ բացատրել, թե ինչու եմ այսօր եկել այստեղ, ուզում եմ, որ դա իմանա Նիկոլ Փաշինյանը, Էրատոյի հրամանատարը, ոստիկանները, բերման ենթարկող մնացած իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Տղե՛րք, առաջին երկուսը մերոնք չեն, իսկ դուք մերոնք եք: Ես այսօր եկել եմ այստեղ մի պարզ պատճառով՝ ես […]



Գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների տվյալների ճշտման համար գործում է թեժ գիծ՝ 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարներով․ ՊՆ

Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման համար ձևավորված հանձնաժողովում գործում են թեժ գծի 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։


Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնություններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման, դրանով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը. ՀՅԴ Բյուրո

2020 թ. նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան` պարտվողական եւ նվաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագույն հանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ նաև, միանշանակ, վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկա և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում […]