16/11/2020

Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար, ի վերջո, անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները. Արմեն Սարգսյան

Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։ Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։ Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։ Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին […]



Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել (լուսանկար)

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին ԱԺ֊ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Ի դեպ,Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,֊ասաց Փաշինյանը։ Միաժամանակ ԱԳՆ խոնսակը հրապարակեց Մնացականյանի հրաժարականի դիմումը։


Պետք է պատասխանատվություն կրեն բոլոր իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։«1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ﬕջազգային ահաբեկչական ցանցերի կողﬕց սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, ﬔր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում ապրեց անհուն ցավով և աղոթքով […]