21/11/2020

«ՀՀ ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությունը». Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում ՀՀ ղեկավարության հետ հանդիպումներից հետո մի շարք հայտարարություններ է արել մամուլի ներկայացուցիչների համար:Հայտարարություններից մեկում ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել է.«ՀՀ ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությունը»: Բացի այդ, նա անդրադարձել է նոյեմբերի իննին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր […]


ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ «Պարո՛ն Սարգսյան, ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։ Իմ ցավակցությունն […]


Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անում Ազատության հրապարակում․ ուղիղ

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անում Ազատության հրապարակում: Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։ Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Ացախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է […]