26 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը

26 տարի առաջ այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Ըստ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշման՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը համարվեց Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդիմիասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդիճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմականարդարության վերականգնման գործում, ելնելով Մարդու իրավունքների համընդհանուրհռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից,կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականիդեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդիհամատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախՀայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելովժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախպետականության հաստատման գործընթացի սկիզբը»,- հայտարարվում է հռչակագրում:

Փաստաթուղթը բաղկացած է 12 կետերից: Փաստաթուղթը Գերագույն  խորհրդի նիստում ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:

Հռչակագրի ընդունումից շուրջ 1 տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որի արդյունքներով Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց անկախությանը:

Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "26 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը"

Leave a comment

Your email address will not be published.


*