27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, գումարի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից. օրենքի նախագիծ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ներկայացրել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ:

Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ:

Պատգամավորներն առաջարկում են, որ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում ազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, գումարի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից. օրենքի նախագիծ"

Leave a comment

Your email address will not be published.


*