28-ամյա սպան այսօր դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից

Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը` 28-ամյա  սպա Արսեն Առաքելյանն այսօր  առողջացմամբ դուրս է գրվել:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը  վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ:

Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի,  ձեռքերի  ու մարմնի այլ հատվածներում 4-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև Ստեփանակերտում ստանալով՝ նրան տեղափոխել էին Երևան:

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժումը կշարունակի 48-ամյա ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը, ում  մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ շաբաթ նա  ենթարկվել է պլաստիկ վիրահատության:  Բժիշկների  հավաստմամբ`  այս վիրավորը հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես  դուրս կգրվի բժշկական հաստատությունից:

ՀՀ առողջապահության նախարարություն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "28-ամյա սպան այսօր դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից"

Leave a comment

Your email address will not be published.


*