31-ն էր օգոստոսի…

Վերջին օրն էր ամռան, դարձավ միակը, գրվեց ծառուղու հին ու մոռացված նստարանին, ու նստարանն այն գունատ արձանագրեց իր ծածուկ հուշատախտակին` <<31-ը օգոստոսի>>:
31-ն էր օգոստոսի… Տաքուկ էր օդը, երկինքը` մաքուր, քամին հեզիկ խաղում էր նրա ոսկեծամ գանգուրների հետ, դրանց մեջ հյուսում հավատի թելեր ու քանդում վախի կապերը պիրկ: Օդը բուրում էր նրանց բարությամբ, ու կծկված մի սիրտ մերթ նվագում էր հանդարտ,երազկոտ, մեկ էլ զարկում կատաղի թափով նոտաներին սրտալարերի` դո’, ռե’, մի’, ԴՈ’~~~
Ահազանգում էր կարծես այն վերջին ԴՈ-ն բարձրագոչ, ահազանգում էր, թե` չեկած աշուն, ձմեռը կգա, սառնամանիքը կքարացնի հավատի ոսկեգանգուր հյուսքերը` զեփյուռի հյուսած, ու նոտայաձև սառցաբեկորներ կկախվեն սրտալարերից կիսամաշ եղած…
31-ն էր օգոստոսի… չեկած աշուն` ձմեռն էր գալու… դո’, ռե’, մի’, ԴՈ’~~~

Անահիտ Հակոբյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "31-ն էր օգոստոսի…"

Leave a comment

Your email address will not be published.


*