7 նշան, որ Ձեր ամուսինը երջանիկ է Ձեզ հետ

Յուրաքանչյուր կին ցանկանում է, որ ամուսինը երջանիկ լինի իր հետ: Ահա 7 նշան, որոնք կասեն, որ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է:

1. Համբույրներ

Նա ողջունում է Ձեզ համբույրով, երբ վերադառնում է աշխատանքից: Եվ ավելի լավ է, որ նա համբուրում ոչ թե այտը, այլ շուրթերը: Համբույրն ավելի կարևոր է քան գրկախառնությունը:

2. Կոնտակտ

Երբ նա գնում է իր գործերով, զանգում է Ձեզ մինիմում մեկ անգամ: Եվ պատմում է Ձեզ, թե ինչպես են ընթանում գործերը:

Եթե տղամարդը գնացել է գործուղման, ապա նա կամ կկարոտի Ձեզ, կամ ընդհակառակը՝ կուրախանա, որ ազատվեց կարճ ժամանակով: Այնպես որ, եթե նա ցանականա Ձեզ մոտ գտնվել, ապա հաճախ կզանգի:

3. «Սիրում եմ քեզ»

Նա հաճախ է ասում Ձեզ, որ սիրում է: Իսկ Դուք էլ նույն կերպ եք նրան պատասխանում: Իրական սերը երբեք չի ծերանում:

4. Օգնության ձեռք

Նա օգնում է Ձեզ ամեն հարցում՝ լինի դա տան ինչ-որ գործ, բիզնես թե ուղղակի աշխատանք: Պատրաստ է Ձեզ հետ միասին երեխաների դասերը ստուգել կամ օգնել որ լուծեն այս կամ այն խնդիրը:

5. Կոմպլիմենտ

Նա գովում է Ձեզ: Հետևում է, թե ինչպես եք անում այս կամ այն գործը: Հաճոյախոսություններ է անում: Երբեմն օրվա մեջ կարող եք մի քանի անգամ «բռնացնել» նրա Ձեզ երկար նայելիս: Դա միայն սիրո հետևանք է:

6. Կարեկցանք

Նա միշտ Ձեզ հետ է, երբ տխուր եք կամ լաց եք լինում: Եթե Ձեր հոգում ցավ կա, ապա նա կրկին Ձեր կողքին է: Կյանքն այդքան էլ հեշտ չէ, և ընտանիքի գլխավոր պայմաններից մեկն էլ դժվար պահերին միմյանց օգնելն է:

7. Բաց սիրտ

Նա կիսվում է Ձեզ հետ իր երազանքներով կամ անհանգստություններով: Դա այնքան հեշտ ու բնական է նրա համար, որքան Ձեզ համար: Նա պետք է ստահ լինի, որ կարող է վստահել Ձեզ և Ձեզանից ստանալ աջակցություն: Եթե նա փակ է ու ոչինչ չի ասում, ապա Ձեզ մոտ ինչ-որ բան այն չէ:

inchuzem.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "7 նշան, որ Ձեր ամուսինը երջանիկ է Ձեզ հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*