Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

48views
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձեր
Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։
❗️ Հորդորում ենք Ձեզ՝
-Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։
-Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։
-Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին։
ՆԳՆ կիբեռոստիկանություն ➡️ t.me/cyberpolice_arm
add a comment



