Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 6 տարի 3 ամիս ժամկետով դատապարտվել է ազատազրկման

52views
Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին:
«Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը»,- Վճռաբելի որոշմանը արձագանքել է նրա փաստաբանը: Այս որոշումը նշանակում է, որ Համբարձումյանը չի կարող մասնակցել դեկտեմբերի 13-ին սպասվող ընտրություններին: Նրա առաջնորդած դաշինքը Մասիսում իշխանության միակ մրցակիցն է:
add a comment




