Գլխավոր

Ծնողական ժամ և ճկուն գրաֆիկ․ առաջարկվում են փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved
114views

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է սահմանել ծնողական ժամի իրավունք մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող աշխատողների համար, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառումը։ Նշվում է, որ նախաձեռնության նպատակը աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումն է։ «Աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղման, աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքների ներդնման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է՝ Սահմանել, որ խնամքին մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։ ա) մինչև երկու երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 30 րոպե․ բ) երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ․ – օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։ Նախատեսված փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Response