Կյանքը de facto

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան. արդարադատության փոխնախարար

115views

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:

«Սահմանադրությամբ այդ իրավունքը սահմանափակված չէ, ուստի անձանց ընտրելու իրավունքը պետք է իրացվի: Մենք աշխատանքային քննարկումներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ բոլոր շահագրգիռ իրավասու մարմինների հետ, լուծումները կգտնենք այդ անձանց ընտրության մասնակցելու իրավունքը իրացնելու համար:

Կարծում եմ, որ դրանով ճանապարհային օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանա, գործնական լուծումներ կգտնենք: Այդուհանդերձ, եթե անհրաժեշտություն առաջանա՝ մենք, բնականաբար, նախաձեռնությամբ հանդես կգանք, բայց, կարծում եմ, որ դրա կարիքը չի լինի»,- նշել է նա:

Leave a Response