Ամո՛թ կլինի, եթե չկարողանանք դուրս գալ այս իրավիճակից. Մխիթար Հարությունյան (տեսանյութ)

Հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ 19 քաղաքական ուժերն արդեն մտել են ակտիվ և լարված պայքարի փուլ՝ հանրությանը ներկայացնելով իրենց ծրագրերն ու գաղափարական բախումները:
Մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավի շրջանակներում gmpress.am-ը շարունակում է ներկայացնել թեկնածուների տեսլականն ու հիմնական ասելիքը՝ քաղաքական ծրագրերն ավելի տեսանելի դարձնելու և կողմնորոշվելու հարթակ ապահովելու համար։
Մեր այսօրվա զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մխիթար Հարությունյանն է:
«Սիրե՛ք մեր հայրենիքը, ուշադի՛ր եղեք, հոգով ու սրտով վերաբերվեք մեր պետությանը։ Ամո՛թ է, որ մենք այս վիճակում ենք, և ամո՛թ կլինի, եթե չկարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Մենք պետք է կերտենք գեղեցիկ, բարգավաճ ու լուսավոր ապագա։ Պետք է թույլ չտանք, որ մեզանից խլեն այդ ապագան, պետք է կանգնեցնենք կամայականությունները։ Հոգու հարություն, մտքի պայծառություն և հավատ է պետք սեփական ուժերի ու այն անձանց նկատմամբ, ովքեր կանգնած են հավատամքային քաղաքական գործողությունների հիմքում», — իր խոսքում կոչով դիմել է Մ. Հարությունյանը:
Ո՞րն է ստեղծված իրավիճակի կարգավորման նրա տեսլականը, ինչպե՞ս է պատկերացնում երկրի ապագան և գաղափարական ինչպիսի՞ լուծումներ է առաջարկում քաղաքական ուժը…. այս և թեմային վերաբերող այլ hարցերի շուրջ մանրամասները՝ տեսանյութում։



