Զորահանդեսին ընդառաջ այսօր Լուսակերտում թնդանnթից կարձակվի 1 կրակnց, մայիսի 22-ին Երևանում՝ 2 կրակnց․ ՊՆ

150views
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ զորահանդեսը կկայանա մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում, և կմեկնարկի ժամը 10։00-ին։
add a comment



