
Այսօր՝ հունիսի 7-ին՝ համապետական ընտրությունների օրը, gmpress.am-ի լրաագրողները շրջել են Աջափնյակ վարչական շրջանի մի շարք ընտրատեղամասերում՝ ծանոթանալու քվեարկության ընթացքին, մասնակցության ակտիվությանն ու հնարավոր խախտումներին։
Լրատվամիջոցի դիտարկումները շարունակվելու են մինչև ընտրական գործընթացի ավարտը։
Ժամը 11:00-ի դրությամբ՝ մեր այցելած տեղամասերում իրավիճակը հանգիստ էր, խախտումներ չէին արձանագրվել։ Այդուհանդերձ, 6/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ առավոտյան մի փոքր թյուրըմբռնում է եղել. համապատասխան մարմիններն այցելել, ստուգել և համոզվել են, որ ամեն ինչ կարգին է, և բոլոր ընտրողները ներառված են ցուցակներում։
Հ.Գ> Մանրամասներն ու նոր տեղեկությունները կներկայացնենք հաջորդիվ. նյութը թարմացվում է:






