Հասարակություն

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստան ապօրինի ներկրված բջջային հեռախոսները չեն աշխատի

59views

Հայաստանը պետք է ներդնի IMEI կոդերի գրանցման և վերահսկման միասնական համակարգ, որի միջոցով բջջային ցանցում կակտիվանան միայն օրինական ճանապարհով ներկրված կամ գրանցված հեռախոսները։ Հունիսի 25-ին կառավարության նիստում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկման արդյունքում կառավարությունը հավանություն է տվել օրինագծին։

 

Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ բջջային հեռախոսների շուկան Հայաստանում գործող խոշորագույն ստվերային շուկաներից մեկն է, և դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համակարգային ու քաղաքակիրթ լուծումներ։ «Բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է։ Ոչ մի հեռախոս, որի օրինական ներկրումը չի հաստատվի, չի կարողանա աշխատել Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասել է կառավարության ղեկավարը։

Leave a Response