ՄիջազգայինՊաշտոնական

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ. Զախարովա

61views

Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ուղղված ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։

 

«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք կսահմանի ոչ թե մեր դեմ, այլ սեփական քաղաքացիների դեմ»,- ասել է Զախարովան լրագրողներին։

 

Նա ընդգծել է, որ այս որոշումը կազդի նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնց բազմաթիվ հարազատներ ապրում են Հայաստանում։

Leave a Response