ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ  Երեւանում հանդիսավոր բացել է իր առաջին VIP մասնաճյուղը

            

 

Օրերս՝  Երեւան քաղաքի  Տերյան 69 հասցեում հանդիսավոր բացվեց     ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց  «ՏԵՐՅԱՆ » մասնաճյուղը, որը բարձրակարգ սպասարկում  է իրականացնելու  հաճախորդներին:

VIP մասնաճյուղը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 6-րդ տարածքային ստորաբաժանումն է Կենտրոն վարչական շրջանում:

Օրհնության կարգից հետո ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վ արչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը:

VIP մասնաճյուղում ստեղծված են բարձր դասի հաճախորդների որակյալ եւ  ապահով սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները. մասնաճյուղի առանձնացված մասնագիտացված սրահներում ապահովված է առավելագույն հարմարավետություն եւ  անվտանգություն:

Եկամտի բարձր մակարդակ և հատուկ կարգավիճակ ունեցող հաճախորդների «ՏԵՐՅԱՆ » մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ եւ անհատական ֆինանսական խորհրդատվություն գործարար որոշումներում կողմնորոշվելու նպատակով:

«Արդեն օբյեկտիվ անհրաժեշտություն էր բարձրակարգ սպասարկում առաջարկող առանձին մասնաճյուղ ստեղծելու համար, քանի որ բարձր դասի հաճախորդների հետ գործարար կապերի ամրապնդումն ու զարգացումը առանձահատուկ նշանակություն ունի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար: Բացի դա, մենք փորձում ենք մրցակցային պայմաններից  ելնելով՝ ընդառաջ գնալ նաև VIP հաճախորդների ցանկություններին՝ մատուցելով նրանց ժամանակակից,  բարձրակարգ անհատական բանկային ծառայություններ,նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Նշենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՏԵՐՅԱՆ » մասնաճյուղն իր փաստացի գործունեությունն սկսել էր ավելի վաղ եւ այս ժամանակահատվածում հասցրել է ապահովել կայուն ֆինանսական զարգացում՝ արժանանալով հաճախորդների վստահությանը:

Միջոցառման վերջում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել ճզմաչյանի կողմից պարգեւատրվեց «Տիգրան Մեծ» ոսկյա հուշամեդալով սեղմ ժամկետներում արագ եւ բարձր զարգացումներ ապահովելու համար:

  

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ  Երեւանում հանդիսավոր բացել է իր առաջին VIP մասնաճյուղը"

Leave a comment

Your email address will not be published.


*