Ադրբեջանցիները Ռուսաստանում սպանել են ռուս գնդապետի քնած ընտանիքին (տեսանյութ)

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է Սամարայի մարզի Սիզրանի շրջանում ոստիկանի և նրա ընտանիքի սպանության գործով կասկածյալների ձերբակալության տեսանյութը: Ենթադրյալ մարդասպանները երեքն են, ծնունդով՝ Ադրբեջանից: Այս մասին հայտնում է Ռոսիյսկայա գազետա-ն:

Հանցագործներից երկուսին իրավապահները հայտնաբերել են բնակարաններում, իսկ երրորդին ձերբակալել են փողոցում: Հայտնի է նաև, որ ևս մեկ կասկածյալ կարողացել է փախչել հայրենիք:

Սազրանի շրջանի ոստիկանության նախկին ղեկավար, գնդապետ Անդրեյ Գոշտայի և նրա ընտանիքի հետ հաշվեհարդար են տեսել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, Անդրեյ Գոշտայի ծնողների՝ Իվակևկա գյուղի տանը: Առավոտյան զոհվածի եղբայրը հարազատներին գտել է արնաշաղախ անկողիններում:

Հարձակման զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից: Ողջ է մնացել միայն Գոշտայի փոքրիկ զարմուհի Սոֆիան: Նա կոմայի մեջ է: Բժիշկները զերծ են մնում կանխատեսումներից:

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանցիները Ռուսաստանում սպանել են ռուս գնդապետի քնած ընտանիքին (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*