Շտաբի ոչնչացման, արցախյան կողմի դիվերսիայի մասին Ադրբեջանի ՊՆ տեղեկատվությունը հորինվածք է. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներթափանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված:

Նշենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս Tert.am-ի հետ զրույցում ապատեղեկատվություն էր որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
«ՀՀ պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունն այդ առումով սպառիչ ամեն ինչ իր տեղը դնում է: Դա ապատեղեկատվություն է և պատշաճ կերպով ամեն ինչ Պաշտպանության բանակը հայտնում է»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը պայմանավորել էր իրենց կրած կորուստներով և պարտություններով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Շտաբի ոչնչացման, արցախյան կողմի դիվերսիայի մասին Ադրբեջանի ՊՆ տեղեկատվությունը հորինվածք է. ԱՀ ՊՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*