Հակառակորդը խախտել է հրադադարը ավելի քան 120 անգամ, կիրառվել են 60 և 82 մմ ականանետեր. ԱՀ ՊՆ

Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2200 կրակոց:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հակառակորդը խախտել է հրադադարը ավելի քան 120 անգամ, կիրառվել են 60 և 82 մմ ականանետեր. ԱՀ ՊՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*