Ծաղկաշենում հողաշեն տան պատը փլուզվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 19-ին, ժամը 09:55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 2 տան ննջասենյակի պատը փլուզվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Ա. Գ.-ին պատկանող հողաշեն տան (1928 թ. կառույց) երկշերտ պատի (ընդ. 90 քմ) արտաքին շերտից մոտ 35 քմ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ծաղկաշենում հողաշեն տան պատը փլուզվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*