ԱԻՆ. Արսեն Արշակյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն

«Արսեն Արշակյանը ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից ազատվել է  սեփական դիմումի համաձայն»-հայտնում են ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պարզաբանելով «Հրապարակ» թերթի լուրը:

«Ա. Արշակյանը գրանցված է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը: ՀՀ ԱԻ նախարարությունը խնդրում է չվիրավորել երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի հիշատակը և կադրային փոփոխությունները չմեկնաբանել որպես «Արմեն Երիցյանի կադրերից ազատում»,-ասված է ԱԻՆ պարզաբանման մեջ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԻՆ. Արսեն Արշակյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն"

Leave a comment

Your email address will not be published.


*